ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դատական օրենսգիրքն ընդունվեց, դեմ էր միայն «Ելքը»

Դատական օրենսգիրքն ընդունվեց, դեմ էր միայն «Ելքը»
07.02.2018 | 13:20

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ օրինագծի քվեարկության ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները արտահայտել են իրենց դիրքորոշումը և քվարկության ժամանակ խմբակցությունը կլինի ազատ։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է լինելու օրինագծին և պատճառաբանեց. «Այս օրինագծով ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը։ Դատավորը իր արդարադատության ֆունկցիայի համար պատասխանատու չէ, և դատական ակտը կարող է ստուգման առարկա դառնալ բացառությամբ վերաքննության կարգով։ Եթե տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում և միջազգային դատարանը դա արձանագրել է, ինչպես արդարադատության նախարարը հայտարարեց, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան։ Այդ դեպքում, պատասխանատվության պետք է ենթարկվի արդարադատության նախարարը, որովհետև կազմակերպել է այդ դատական կատերի պաշտպանությունը Եվրոպական դատարանում, ինչպես նաև Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը»։

Դիտվել է՝ 3159

Մեկնաբանություններ